Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է.
հաստատել համայնքի ավագանու 2018 թվականի փետրվարի 15-ի թիվ 2` հերթական նիստի օրակարգը` 1. Համայնքի սեփականության ամենամյա գույքագրման փաստաթղթերը հաստատելու մասին: 2. Հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու մասին: 3. Ջրվեժ համայնքի վարչական սահմաններում գտնվող անշարժ գույքի սեփականատիրոջ կամ տիրապետողի՝ իր տիրապետման տակ գտնվող անշարժ գույքի և դրան հարակից ընդհանուր օգտագործման տարածքի պարտադիր բարեկարգման կարգը սահմանելու մասին: 4. Խնամակալության և հոգաբարձության հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու և համայնքի ավագանու 2016 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 65-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին: 5. Համայնքի կամավոր խնդիրների իրականացման կարգը 2018 թվականի համար սահմանելու մասին: 6. Ջրվեժ համայնքի սեփականություն համարվող հողամասերից 2018 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման առաջարկվող հողամասերի ցուցակը հաստատելու մասին: 7. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքի թույլտվություն տալու մասին: 8. «ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին: 9. Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից կառուցապատման իրավունքով տրամադրելու մասին: 10. Գերեզմանատներում հուղարկավորությունների կազմակերպումը կանոնակարգելու մասին: 11. Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 61-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին: |