Այսօր: Հինգշաբթի, 30 Հունիսի 2022թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 34
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 46-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

ՆԱԽԱԳԻԾ 46-Ա


Զեկ. ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.

 

1.Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականության հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 7/6/1 հասցեում գտնվող 2533,0 քառ.մետր մակերեսով, 07-057-0323-0052 կադաստրային համարի բնակավայրի հասարակական կառուցապատման հողակտորը, ինչպես նաև հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված հասարակական նշանակության շինությունները՝ 858,3 քառ.մետր ընդհանուր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 966,3 քառ.մետր), տրամադրել վարձակալության իրավունքով՝ նախապատվություն տալով կառույցն իրականացնողին:

2.Գույքի նկատմամբ մինչև վարձակալության տրամադրումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ վճարները իրականացվում են գույքը վարձակալողի կողմից:

3.Հողատարածքը և շինությունները տրամադրել վարձակալությամբ 5 տարի ժամկետով՝ հասարակական նշանակության օբյեկտ օգտագործելու նպատակով:

4.Հողի տարեկան վարձավճարի չափ սահմանել 30 000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, հասարակական նշանակության շինությունների տարեկան վարձավճարի չափ սահմանել 270 000 (երկու հարյուր յոթանասուն հազար)  Հայաստանի Հանրապետության դրամ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏԱԿ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 207
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner