Խորհրդակցությունը վերաբերում էր համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, վերջինիս աշխատանքներին՝ կապված առկա դիմումնեի, գրությունների հետ, ՀՈԱԿ-ի ընթացիկ աշխատանքներին վերաբերող հարցերի հետ, ինչպես նաև կանխիկ գործարքները բացառելուն:
Քննարկվեցին՝
1. Ընդհանուր բնույթի հարցեր, մասնավորապես՝ -Աշխատանքները և մակագրվող գրությունները սահմանված ժամկետներում պատասխանելու վերաբերյալ: -Հանգստի ժամանակահատվածով պայմանավորված՝ հանձնարարվեց աշխատակիցների արձակուրդների հարցերը կարգավորել այնպես, որ համայքնապետարանի բնականոն գործունեությունը չխաթարվի:
2․ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին վերաբերող հարցեր.
- Բոլոր գործարքները կատարել անկանխիկ, այդ թվում՝ չկատարել գույքահարկի հավաքագրումներ: -Կատրել համապատասխան ճշտումներ՝ համայնքապետարանի տիրապետության տակ գտնվող անշարժ գույքի հարկի հավաքագրման չեկերի հետագա կարգավիճակը որոշելու ուղղությամբ:
3.«Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին վերաբերող հարցեր: -Աղբահանության գրաֆիկներում կատարել անհրաժեշտ փոփոխություններ: -Ավելացնել տեղադրված աղբամանների թվաքանակը: -Ձեռք բերել նոր աղբամաններ: -Ավարտել այն աշխատանքները, որոնց իրականացման պարտականությունը կրում է ՀՈԱԿ-ը: -Աշխատակիցների զբաղեցրած հաստիքների գործառույթերում կատարել անհրաժեշտ փոփոխություններ: |