Խորհրդակցությունը վերաբերում էր համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, վերջինիս աշխատանքներին՝ կապված առկա դիմումնեի և գրությունների հետ, ՀՈԱԿ-ի ընթացիկ աշխատանքներին:
Քննարկվեցին՝
1. Ընդհանուր բնույթի հարցեր, մասնավորապես՝ -Աշխատանքները և մակագրվող գրությունները սահմանված ժամկետներում պատասխանելու վերաբերյալ: -Աշխատավայրում և աշխատանքի ժամերին աշխատանքնային կարգապահությունը խստագույնս պահպանելու ահրաժեշտության մասին: -Տրվեց հատուկ ժամկետ՝ բոլոր ժամկետանց գրություններին սահմնված կարգով պատասխանելու համար: -Հանձնարարվեց ներկայացնել բոլոր ժամկետանց գրությունների վերաբերյալ համապատասխան զեկուցագրեր:
2․ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին վերաբերող հարցեր. -Քայլեր ձեռնարկել հնգամյա զարգացման պլանի և ՏԱՊ-ի ուղությամբ, բերել ամբողջական տեսքի՝ ավագանու քննարկմանը ներկայացնելու համար:
3.«Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին վերաբերող հարցեր: -Ավելացնել տեղադրված աղբամանների թվաքանակը: -Իրականացնել մայթեզրերին կուտակված աղբի հավաքման աշխատանքները:
|