Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 29-րդ կետի, «Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի 2023 թվականի հունվարի 25-ի թիվ 1/փ-24 դրական եզրակացությունը, համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Ջրվեժ համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժի գյուղական համայնքի (բնակավայրի) գլխավոր հատակագծի փոփոխությունը հաստատելու մասին» թիվ 14-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)«ԳԻՐՔ 1, ՏԵՔՍՏԱՅԻՆ ՄԱՍ, ՄԱՍ III. ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ» բաժնի «18. ՏԱՐԱԾՔԻ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ ԸՍՏ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ /ՕԺԱՆԴԱԿ ԳՈՏԵՎՈՐՈՒՄ/» կետի «18.1.Նախագծով սահմանված գործառնական գոտիներ, դրանցում թույլատրելի օգտագործումների (կառուցապատումների) ձևեր և կառուցապատման չափորոշիչներ» ենթակետի «1) Անհատական բնակելի կառուցապատման գոտի»՝
ա.«07-057-0357-0023, 07-057-0357-0083, 07-057-0357-0060, 07-057-0357-0058 կադաստրային ծածկագրերով» բառերը փոխարինել «07-057-0357-0023, 07-057-0357-0100 կադաստրային ծածկագրերով» բառերով:
բ․«Կառուցապատման չափորոշիչներ՝» պարբերությունում` «07-057-0357-0023, 07-057-0357-0083, 07-057-0357-0060, 07-057-0357-0058 կադաստրային ծածկագրերով» բառերը փոխարինել «07-057-0357-0023, 07-057-0357-0100 կադաստրային ծածկագրերով» բառերով, իսկ «յոթ հարկ (ներառյալ 7-րդ հարկը), բարձրությունը հողի մակերևույթից մինչև հարթ տանիքի վերևը` ոչ ավելին քան 27 մ, մինչև լանջավոր տանիքի պիպը` ոչ ավելին քան 29 մ» բառերը փոխարինել «տասնչորս հարկ (ներառյալ 14-րդ հարկը), բարձրությունը հողի մակերևույթից մինչև վերելակի հորանի և տանիքը սպասարկող սանդղավանդակի հարկի հարթ տանիքի` ոչ ավելին քան 49,5 մ» բառերով: