Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել համայնքի ավագանու 2020 թվականի հունվարի 15-ի թիվ 1՝ հերթական նիստի օրակարգը`
1)Համայնքի ղեկավարի հաղորդումը 2019 թվականի բյուջեի չորրորդ եռամսյակի կատարման մասին:
2)Ջրվեժ համայնքի վարչական տարածքում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող օբյեկտներում առևտրի և ծառայությունների բնագավառում գործունեություն իրականացնող անձանց կողմից լռությունը կամ գիշերային անդորրն ապահովելու ժամերը սահմանելու մասին:
3)Համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 81-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
4)Համայնքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 26-ի N 84-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5)Համայնքային սեփականություն հանդիսացող գույքն օտարելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|