Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 2010 թվականի հունիսի 1-ի թիվ 186-Ն հրամանի պահանջներով, հիմք ընդունելով անհատ ձեռնարկատեր Արա Պետրոսյանի կողմից 2019 թվականի սեպտեմբերի 18-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0327-0003 կադաստրային համարի հողակտորի հարևանությամբ, 3-րդ թաղամասում գտնվող 690,72 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ, համայնքի ավագանին որոշում է.
1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0327-0003 կադաստրային համարի հողակտորի հարևանությամբ, 3-րդ թաղամասում գտնվող 690,72 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում: