Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2022 թվականի դեկտեմբերի 27-ի առաջին նստաշրջանի հերթական թիվ 5 նիստի հետևյալ օրակարգը.
1)Ֆինանսական աջակցություն ցուցաբերելու մասին:
2)Համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերից ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
3)Կոտայքի մարզի միկրոռեգիոնալ մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի նախագծերի մշակման նախագծման առաջադրանքը հաստատելու մասին:
4)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական տուրքերի 2023 թվականի տեսակներն ու դրույքաչափերը սահմանելու մասին:
5)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2023 թվականի տեսակներն ու դրույքաչափերը, դրանց գծով արտոնությունները սահմանելու մասին:
6)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2023 թվականի բյուջեն հաստատելու մասին:
7)Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|