Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 37-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետի, «Պետական ոչ առևտրային կազակերպությունների մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասի և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 8-ի N 515-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի օգոստոսի 22-ի N 1329-Ն որոշումը, համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել «Ջրվեժ համայնքի Ձորաղբյուրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը՝ համաձայն հավելվածի:
2. Հանձնարարել «Ջրվեժ համայնքի Ձորաղբյուրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենին՝ սույն որոշման 1-ին կետով հաստատված կանոնադրությունը Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության աշխատակազմի իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալություն՝ պետական հաշվառման:
3.Սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2021 թվականի դեկտեմբերի 6-ի ««Ջրվեժ համայնքի Ձորաղբյուրի մանկապարտեզ» նախադպրոցական ուսումնական հաստատություն համայնքային ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և համայնքի ավագանու 2018 թվականի կոկտեմբերի 15-ի թիվ 51-Ա որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 69-Ա որոշումը: |