Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 42-րդ հոդվածի առաջին մասի 6-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի մարտի 19-ի թիվ 596-Ն որոշմամբ հաստատված կարգով, որոշում եմ.
1. Վազգեն Անուշավանի Սարոյանին տալ Լ=360 գծմ՝ D=63 մմ և Լ=55 գծմ՝ D=25 մմ ջրագծի կառուցման շինարարության թույլտվություն՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 50-րդ փողոցի թիվ 2 հասցեի հողակտորում ջրամատակարարումն ապահովելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում՝ Վազգեն Անուշավանի Սարոյանին որոշման ընդունման մասին իրազեկելու օրվան հաջորդող օրվանից: