Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» 33-րդ հոդվածի 1-ին մասով, 34-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով, համայնքի ավագանին որոշում է. 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին» N 151-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի «բ» պարբերությունում «2,541,374.9» թիվը փոխարինել «2,769,751.1» թվով. «գ» պարբերությունում՝ «1,642,006.9» թիվը փոխարինել «1,870,383.1» թվով.
2) որոշմամբ հաստատված NN 2-6 հավելվածները շարադրել նոր խմբագրությամբ, համաձայն NN 1-5 հավելվածների:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |