Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 11-ի` վեցերորդ նստաշրջանի հերթական թիվ 2 նիստի հետևյալ օրակարգը.
1)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում գործող «ԶարՄան» զարգացման կենտրոնին դրամաշնորհ հատկացնելու մասին:
2)Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 27-ի N 151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
3)Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։
4) Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |