Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, և հիմք ընդունելով Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվների՝ 2025 թվականի ապրիլի 1-ի գրությամբ ներկայացված խնդրանքը՝ համայնքի անապահով ընտանիքների երեխաների ուսուցումը կազմակերպելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և Կոտայքի թեմի առաջնորդարանին հատկացնել 1 350 000 (մեկ միլիոն երեք հարյուր հիսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ Կաթողիկե եկեղեցու կողմից համայնքի անապահով ընտանիքների երեխաների ուսուցումը կազմակերպելու նպատակով։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |