Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8, 16 և 118-րդ հոդվածի 6-րդ մասերի պահանջները, հաշվի առնելով այն, որ հողամասը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Հրածին Կոլյայի Գևորգյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ ուղղակի վաճառքի ձևով օտարելու քաղաքացի Հրածին Կոլյայի Գևորգյանի կողմից փաստացի օգտագործվող 1263,8 քառ.մետր մակերեսով համայնքային սեփականության բնակավայրերի բնակելի կառուցապատման հողակտորը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 2-րդ փողոցի թիվ 4 հասցեում գտնվող 585,1 քառ.մետր մակերեսով գրասենյակի շենքի սպասարկման համար, հողամասի կադաստրային արժեքով, որը կազմում է 1 543 100 (մեկ միլիոն հինգ հարյուր քառասուներեք հազար մեկ հարյուր) Հայաստանի Հանրապետության դրամ: |