Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1.Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների (նրանց հավասարեցված անձաց) ընտանիքներին ցուցաբերել դրամական օգնություն՝ 100 000 (մեկ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումարի չափով՝ համաձայն հավելվածի, ծախսերն իրականացնելով համայնքի բյուջեի «Սոցիալական հատուկ արտոնություններ» ծրագրից:
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |