Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասով և 16-րդ հոդվածով, համայնքի ավագանին որոշում է.
հաստատել համայնքի ավագանու 2018 թվականի հուլիսի 10-ի թիվ 7` հերթական նիստի օրակարգը`
1.Համայնքի ղեկավարի հաղորդումը 2018 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման մասին:
2.Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին:
3.Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 57-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին:
4.Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի N 61-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին:
5.«ՋՐՎԵԺԻ ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԱԿՈՒՀ համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի պաշտոնում Լուսինե Լևոնի Բալասանյանի թեկնածությանը համաձայնություն տալու մասին: