Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի նոյեմբերի 11-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0052 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 24,7 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 19,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձի՝ Նարինե Սեյրանի Ալավերդյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0052 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 24,7 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 19,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0052 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 24,7 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 19,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Նարինե Սեյրանի Ալավերդյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0052 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման 24,7 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 19,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձ, գնման նախապատվության իրավունքով օտարել Նարինե Սեյրանի Ալավերդյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 259 691 (երկու հարյուր հիսունինը հազար վեց հարյուր իննսունմեկ), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 104 640 (մեկ հարյուր չորս հազար վեց հարյուր քառասուն) Հայաստանի Հանրապետության դրամ: |