Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների 2025 թվականի աշխատակիցների քանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը հաստատելու մասին» N 148-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունը.
1) որոշմամբ հաստատված N 1 հավելվածի աղյուսակի 8-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ, 15-րդ, 16-րդ և «ԸՆԴԱՄԵՆԸ» տողերը շարադրել հետևյալ նոր խմբագրությամբ՝
8 |
Աղբատար մեքենայի վարորդ |
3 |
400000 |
1200000 |
9 |
Աղբատար մեքենայի բանվոր |
6 |
340000 |
2040000 |
10 |
Սանիտարական մեքենայի վարորդ |
2 |
330000 |
660000 |
11 |
Սանիտարական մեքենայի բանվոր |
4 |
290000 |
1160000 |
15 |
Ջրագծերը սպասարկող-փականագործ |
1 |
280000 |
280000 |
16 |
Ջրագծերը սպասարկող |
1 |
150000 |
150000 |
|
ԸՆԴԱՄԵՆԸ |
49.5 |
4645000 |
10355000 |
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2025 թվականի հոկտեմբերի 1-ից։ |