|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
15 փետրվարի 2018 թվականի N 13-Ա |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻՑ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 481, 76-րդ հոդվածներով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի ապրիլի 12-ի N 286 որոշմամբ հաստատված կարգի 46.2-րդ կետի ա) ենթակետով, համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի Գլխավոր խճուղու թիվ 13/1 հասցեում գտնվող 07-030-0014-0029 կադաստրային ծածկագրով 20,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի այլ հողը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել քաղաքացի Ռուզաննա Կարապետյանին՝ տասը տարի ժամկետով, առևտրի կրպակ տեղադրելու նպատակով և կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափ սահմանել 5 000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: 2. Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Զովք գյուղի 3-րդ փողոցի թիվ 3 հասցեում գտնվող 07-030-0024-0008 կադաստրային ծածկագրով 20,0 քառ.մետր մակերեսով բնակավայրի այլ հողը առանց մրցույթի կառուցապատման իրավունքով տրամադրել քաղաքացի Արամ Խաչատրյանին՝ տասը տարի ժամկետով, առևտրի կրպակ տեղադրելու նպատակով և կառուցապատման իրավունքի տարեկան վարձավճարի չափ սահմանել 5 000 (հինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ: |
Կողմ -11 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԳՐԻՇԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ ԷԼԼԱ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ ՆՎԵՐ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՄԿՐՏՉՅԱՆ ԳԱՐԻԿ ՍԱՄՍՈՆՅԱՆ ԶՀԱՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՎԱՀԱԳՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՌՈԲԵՐՏ ՊԵՏՐՈՍՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|