Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի հունիսի 6-ի` վեցերորդ նստաշրջանի հերթական թիվ 6 նիստի հետևյալ օրակարգը.
1)Մեկ անձից գնման ընթացակարգով գնման գործընթաց կազմակերպելու մասին:
2)Ջրվեժ համայնքի նախադպրոցական ուսումնական հաստատություններին արձակուրդ տրամադրելու համաձայնություն տալու մասին։
3)Հողամասը և շինությունը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
4)Հողամասը և շինությունները համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
5)Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |