Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 89-րդ, Քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածների, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը, համայնքի ավագանին որոշում է. Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 19 հասցեում գտնվող, որտեղ ներկայումս գործում է «Ձորաղբյուրի առողջության առաջնային պահպանման կենտրոն» ՓԲԸ-ն, համայնքային սեփականություն հանդիսացող 07-042-027-009 կադաստրային համարի 900,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողակտորը նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը՝ Ձորաղբյուր բնակավայրում բնակչության առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական կազմակերպության շենքի կառուցման նպատակով: |