Խորհրդակցությունը վերաբերում էր համայնքապետարանի ընթացիկ գործունեությանը, վերջինիս աշխատանքներին՝ կապված առկա դիմումնեի և գրությունների հետ, ՀՈԱԿ-ի ընթացիկ աշխատանքներին:
Քննարկվեցին՝
1. Ընդհանուր բնույթի հարցեր,
մասնավորապես՝ -Աշխատակիցների 2023 թվականի հերթական արձակուրդների պլանավորում։ -ՔՍԳ-ի գործառույթների բարելավում։ -Քաղաքաշինության ոլորտի հետ կապված հարցերի կանոնակարգում, ինքնակամ շինությունների հայտնաբերում, ժամկետանց Շ/Թ-ների վերահսկում, հողային հաշվեկշռի ճշտում։
2․ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնին վերաբերող հարցեր. - Ձեռնամուխ լինել հարկերի հավաքման գործընթացին: - Տեղական տուրքերին վերաբերող վճարումները պահել ուշադրության կենտրոնում: - Մրցութային ծրագրերի ուսումնասիրություն։
3.«Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ին վերաբերող հարցեր: -Աղբամանների վիճակի գնահատում, անհրաժեշտության դեպքում հների փոխարինումը նոր մետաղական աղբամաններով: -«Ջրվեժի համայնքային տնտեսություն» ՀՈԱԿ-ում թափուր հաստիքներում աշխատակիցների համալրում։ |