Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի պահանջով, հիմք ընդունելով «ԻՆէՔՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության 2025 թվականի փետրվարի 19-ին ներկայացված տրանսպորտայի միջոցների շուկայական արժեքների գնահատման հաշվետվությունները, հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի 2024 թվականի դեկտեմբերի 23-ի թիվ 01/05/08946-2024 գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Հաստատել Կոտայքի մարզ Ջրվեժ համայնքի սեփականություն հանդիսացող գույքերից 2025 թվականի ընթացքում աճուրդային կարգով օտարման առաջարկվող շարժական գույքերի ցուցակը՝ համաձայն հավելվածի:
2.Շարժական գույքերի օտարումից առաջացած միջոցներն ուղղել համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման խնդիրների լուծմանը:
|