Այսօր: Երկուշաբթի, 21 Ապրիլի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 14
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 053-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՔԱՂԱՔԱՑՈՒՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՊԱՏԿԱՆՈՂ ՇԻՆՈՒԹՅԱՆ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՏԱՐԱԾՔՆ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔԻ ՁԵՎՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8, 16 և 118-րդ հոդվածի 6-րդ մասերի պահանջները, հաշվի առնելով այն, որ հողամասը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի  18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արա Արծրունու Կարապետյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.

Թույլատրել համայնքի ղեկավարին՝ ուղղակի վաճառքի ձևով, հողամասի կադաստրային արժեքով օտարելու քաղաքացի Արա Արծրունու Կարապետյանի կողմից փաստացի օգտագործվող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-042-0394-0007 կադաստրային համարի համայնքային սեփականության արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների 155,4 քառ.մետր մակերեսով հողակտորը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 155,4 քառ.մետր մակերեսով քարի արտադրամասի (ծածկի) սպասարկման համար, հողամասի կադաստրային արժեքով, որը կազմում է 719 813 (յոթ հարյուր տասնինը հազար ութ հարյուր տասներեք) Հայաստանի Հանրապետության դրամ:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՒՍԱՆՆԱ ԹԱԴԵՎՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner