Հիմք ընդունելով Հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8, 16 և 118-րդ հոդվածի 6-րդ մասերի պահանջները, հաշվի առնելով այն, որ հողամասը ընդգրկված չէ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով քաղաքացի Արա Արծրունու Կարապետյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ ուղղակի վաճառքի ձևով, հողամասի կադաստրային արժեքով օտարելու քաղաքացի Արա Արծրունու Կարապետյանի կողմից փաստացի օգտագործվող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 07-042-0394-0007 կադաստրային համարի համայնքային սեփականության արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների 155,4 քառ.մետր մակերեսով հողակտորը՝ սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղում գտնվող 155,4 քառ.մետր մակերեսով քարի արտադրամասի (ծածկի) սպասարկման համար, հողամասի կադաստրային արժեքով, որը կազմում է 719 813 (յոթ հարյուր տասնինը հազար ութ հարյուր տասներեք) Հայաստանի Հանրապետության դրամ:
|