Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ, 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 40-Ն որոշմամբ հաստատված կարգի 23-րդ կետը, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 28-ի «Համայնքի ղեկավարին կից հասարակական կարգով գործող խորհրդակցական մարմինների անհատական կազմը հաստատելու մասին» N 47-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման առաջին կետի երկրորդ ենթակետի «գ» պարբերությունում «Մարգարյան Արամազդ Արայի» բառերը փոխարինել «Սիրականյան Վահե Ավետի» բառերով,
2)որոշման առաջին կետի երրորդ ենթակետի «ա» պարբերությունում «Սանթրոսյան Նորայր» բառերը փոխարինել «Վարդանյան Վահագն» բառերով, «գ» պարբերությունում «Թադևոսյան Մարգարիտա Միխայիլի» բառերը փոխարինել «Սանթրոսյան Նորայր» բառերով:
2.Որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման օրվանից: |