Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հողամասը և շինությունը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին» N 156-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման 3-րդ կետում «165 067 (մեկ հարյուր վաթսունհինգ հազար վաթսունյոթ), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 85 565 (ութսունհինգ հազար հինգ հարյուր վաթսունհինգ)» բառերը փոխարինել «253 973 (երկու հարյուր հիսուներեք հազար ինը հարյուր յոթանասուներեք), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 50 335 (հիսուն հազար երեք հարյուր երեսունհինգ)» բառերով,
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |