Այսօր: Հինգշաբթի, 5 Հունիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 61
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Որոշումը

ՆԱԽԱԳԻԾ



30 մայիսի 2025 թ.

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԵՐՆ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 16-րդ կետի, «Հրապարակային սակարկությունների մասին» օրենքի պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի ապրիլի 11-ի թիվ 53-Ա որոշումը, որոշում եմ.

1.Համայնքային սեփականություն հանդիսացող շարժական գույքերից 2025 թվականի հունիսի 26-ին, ժամը 11:00-ին կազմակերպել աճուրդային վաճառք և հաստատել հրապարակային ծանուցման տեքստը, հաստատված ելակետային տվյալները, մեկնարկային գները, նախավճարի և քայլի չափերը` համաձայն հավելվածի:

2.Հանձնարարել Ջրվեժի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Արմիեն Պետրոսյանին՝ ապահովել սույն որոշմամբ հաստատված աճուրդով օտարման ենթակա շարժական գույքերի հրապարակային ծանուցման հրապարակումը զանգվածային լրատվության միջոցով, Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների http://www.azdarar.am պաշտոնական ինտերնետային կայքումմարզպետարանի և համայնքապետարանի պաշտոնական կայքէջում:

3.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ  
Կից փաստաթղթեր՝
(71.50 Կբ)
(15.43 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner