Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի առաջին, «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքի 8-րդ հոդվածի երկրորդ մասերով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2017 թվականի դեկտեմբերի 28-ի «Ջրվեժ համայնքում տեղական վճարների 2018 թվականի դրույքաչափերը սահմանելու մասին» N 57-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը.
1)որոշման 1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 15-րդ ենթակետով.
«15)Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրի հանդիսությունների սրահում միջոցառումների կազմակերպման մեկ ժամվա համարՙ 5 000 (հինգ հազար) դրամ:»
|