Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն և 2006 թվականի մայիսի 18-ի թիվ 912-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2024 թվականի սեպտեմբերի 24-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը և հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0037 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 22,2 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 22,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված համայնքային սեփականություն հանդիսացող հողամասում ինքնակամ կառույց իրականացրած անձի՝ Թաթուլ Ռաֆիկի Հակոբյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0037 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 22,2 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 22,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված անշարժ գույքի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0037 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 22,2 քառ.մետր մակերեսով հողամասի ու վրան ամրակայված 22,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին` քաղաքացի Թաթուլ Ռաֆիկի Հակոբյանի կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0003-0037 կադաստրային ծածկագրով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասից 22,2 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան ամրակայված 22,2 քառ.մետր արտաքին մակերեսով ավտոտնակն ուղղակի վաճառքի ձևով, որպես տվյալ կառույցն իրականացրած անձ, գնման նախապատվության իրավունքով օտարել Թաթուլ Ռաֆիկի Հակոբյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 359 121 (երեք հարյուր հիսունինը հազար մեկ հարյուր քսանմեկ), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 71 174 (յոթանասունմեկ հազար մեկ հարյուր յոթանասունչորս) Հայաստանի Հանրապետության դրամ: |