Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 22-ի N 1851-Ն որոշման, համայնքի ավագանին որոշում է՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 2-րդ թաղամասի, 14-րդ և 15-րդ փողոցների ջրամատակարարման խնդիրների կարգավորման նպատակով համայնքային սեփականություն հանդիսացող «Grundfos» մակնիշի պոմպը՝ 1 850 000 դրամ (մեկ միլիոն ութ հարյուր հիսուն հազար) դրամ և ղեկավարման վահանակը՝ 400 000 դրամ (չորս հարյուր հազար) արժողությամբ, սեփականության իրավունքով անհատույց հանձնել Հայաստանի Հանրապետության կառավարությանն՝ ի դեմս ՀՀ ԷԵԲՊՆ ջրային տնտեսության պետական կոմիտեի: |