Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի առաջին մասի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է․ 1.Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2018 թվականի ապրիլի 4-ի «Ջրվեժ համայնքի 2018-2022 թվականների զարգացման հնգամյա ծրագիրը հաստատելու մասին» N 27-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) որոշմամբ հաստատված հավելվածի «Համայնքի գույքի կառավարման ծրագիրը» աղյուսակի 69-88 տողերը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 1 հավելվածի,
2)որոշմամբ հաստատված հավելվածի «Ծրագիր 10՝ Սոցիալական պաշտպանություն» հատվածը շարադրել նոր խմբագրությամբ՝ համաձայն N 2 հավելվածի։
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |