Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և հաշվի առնելով այն, որ անհրաժեշտություն է առաջացել Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրում բնակչությանը ոռոգման ջրով սպասարկելու նպատակով ձեռք բերել պոմպակայան և այն պայմանագրային սկզբունքով անհատույց օգտագործման իրավունքով հանձնելու այդ տարածքները ոռոգման ջրով սպասարկող «Կոտայք» ՋՕԸ-ին, համայնքի ավագանին որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարինՙ Ջրվեժ համայնքի Զովք բնակավայրում բնակչությանը ոռոգման ջրով սպասարկելու նպատակով ձեռք բերել գույք՝ ЦНС-60-198 տիպի պոմպ՝ 670 000 (վեց հարյուր յոթանասուն հազար) դրամ արժեքով:
2.Սույն որոշման 1-ին կետով ձեռք բերված գույքը պայմանագրային սկզբունքով անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով տրամադրել այդ տարածքները ոռոգման ջրով սպասարկող «Կոտայք» ՋՕԸ-ին:
|