Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 37-րդ հոդվածի առաջին մասի 3-րդ կետի, 84-րդ հոդվածի 2-րդ մասի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջներով և հիմք ընդունելով համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 40-Ն որոշումը, որոշում եմ.
1. Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնությունների նախագծերի վերաբերյալ կազմակերպել հանրային քննարկում:
2.Հաստատել Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնությունների նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման հրավերը` համաձայն հավելվածի:
3.Հանրային քննարկման ընթացքում իրականացվող բաց լսումների անցկացումը հանձնարարել Ջրվեժ համայնքի ղեկավարին կից «Համայնքի զարգացման հնգամյա ծրագրի և տարեկան բյուջեի կառավարման» խորհրդակցական մարմնի անդամ Սոնա Հովհաննիսյանին:
4.Հանձնարարել ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանին` համայնքապետարանի ինտերնետային կայքում և համայնքի տեղեկատվական կառավարման համակարգում տեղադրել Ջրվեժ համայնքի վարչական տարածքում 2025 թվականի տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերի, 2025 թվականի տեղական վճարների գծով արտոնությունների նախագծերի վերաբերյալ կազմակերպվող հանրային քննարկման հրավերը, ինչպես նաև այն փակցնել համայնքի ղեկավարի, վարչական ղեկավարների նստավայրերում` բոլորի համար մատչելի ու տեսանելի տեղերում և այն վայրերում, որոնք մատչելի են համայնքի բնակիչներին՝ առնվազն մեկ տեղ յուրաքանչյուր երեք հարյուր բնակչի համար:
5․Սույն որոշման կատարման կազմակերպումն ու պատասխանատվությունը դնել աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Սոնա Հովհաննիսյանի վրա:
6.Սույն որոշման կատարման ընթացքի նկատմամբ հսկողությունն ապահովում է աշխատակազմի քարտուղար Արմինե Պետրոսյանը։