Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 17 հասցեի բնակիչ Մինաս Թելմանի Զորանյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին` օտարելու Ջրվեժ համայնքի Ձորաղբյուր գյուղի Ազատության փողոցի թիվ 17 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի տունը (նախկին հանրակացարանի շենք)՝ 285,23 քառ.մետր (բնակելի տան ընդհանուր արտաքին մակերեսը կազմում է 342,62 քառ.մետր, որից՝ մինչև 2001 թվականը կառուցված՝ 86,6 քառ.մետր, 2001 թվականից հետո՝ 256,02 քառ.մետր) և պարիսպը՝ 9,54 քառ.մետր մակերեսներով՝ այդ բնակելի տան սպասարկման 388,1 քառ.մետր մակերեսով բնակավայրի բնակելի կառուցապատման հողակտորի հետ միասին (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական N 23122019-07-0092, տրված 2019 թվականի դեկտեմբերի 23-ին, անհատ ձեռնարկատեր Վալերիկ Գալստյանի կողմից 2019 թվականի դեկտեմբերի 2-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հատակագիծը)՝ նախապատվություն տալով կառույցն իրականացրած Մինաս Թելմանի Զորանյանին, ընդ որում՝ մինչև 2001 թվականը զբաղեցրած 86,6 քառ.մետր մակերեսով հողամասը և վրան կառուցված 86,6 քառ.մետր արտաքին մակերեսով բնակելի տունը տրամադրել անհատույց, իսկ 2001 թվականից հետո զբաղեցրած 301,5 քառ.մետր մակերեսով հողամասը, վրան կառուցված 256,02 քառ.մետր արտաքին մակերեսով բնակելի տունը և պարիսպը՝ 9,54 քառ.մետր մակերեսով, օրենքով սահմանված կարգով օտարել նրան՝ ուղղակի վաճառքի ձևով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: