Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 42-րդ կետի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքի 11-րդ և 16-րդ հոդվածների, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի թիվ 2343-Ն որոշման հավելվածի 28-րդ կետի պահանջներով և հաշվի առնելով այն, որ առաջին հանրային լսմանը բանավոր կամ գրավոր դիտողություններ կամ առաջարկություններ չեն ներկայացվել, համայնքի ավագանին որոշում է․
1․«Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 17-րդ փողոցի թիվ 6/6 հասցեի հողամասում բազմաբնակարան շենքերի կառուցման նախագծի հողատարածքի մակերեսի և հարկայնության փոփոխություն» նախատեսվող գործունեության իրականացմանը տրամադրել նախնական համաձայնություն։
2․ Առաջարկել համայնքի ղեկավարին՝ սույն որոշումը, հանրային լսման արձանագրությունն ու տեսագրությունը օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում տրամադրել լիազոր մարմնին և նախաձեռնողին։
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։