Այսօր: Երեքշաբթի, 11 Մարտի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 96
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 012-Ա
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ԶԱՐՄԱՆ» ԶԱՐԳԱՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆԻՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 11-ի թիվ 79-Ա որոշման 1-ին կետի պահանջներով, հաշվի առնելով Մանկական զարգացման հիմադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանի 2025 թվականի հունվարի 31-ի թիվ Ե-16/2025 գրությունը՝ Ջրվեժ համայնքում ըստ գնահատված սոցիալական կարիքների՝ կյանքի դժվարին իրավիճակում հայտնված մինչև 18 տարեկան երեխաների մասնագիտական և ցերեկային խնամքի ծառայությունների մատուցման համար «ԶարՄան» զարգացման կենտրոնի ծրագրի գործունեության շարունակականությունն ապահովելու վերաբերյալ, ինչպես նաև կարևորելով սոցիալական ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը, համայնքի ավագանին որոշում է․

1․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Կրթություն» ծրագրի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և Մանկական զարգացման հիմնադրամին հատկացնել 3 700 000 (երեք միլիոն յոթ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Մանկական զարգացման հիմնադրամի կողմից «ԶարՄան» զարգացման կենտրոնի 2025 թվականի համար ընթացիկ պահպանման ծախսերի իրականացման նպատակով:

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ՍՈՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(14.14 Կբ) Տեղեկանք-հիմնավորում
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner