|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 հուլիսի 2025 թվականի N 082-Ա |
ԿՈՏԱՅՔԻ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻՆ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով և հիմք ընդունելով Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվների՝ 2025 թվականի հուլիսի 4-ի գրությամբ ներկայացված խնդրանքը՝ համայնքի անապահով ընտանիքների երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով ֆինանսական աջակցություն ստանալու մասին, համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և Կոտայքի թեմի առաջնորդարանին հատկացնել 645 000 (վեց հարյուր քառասունհինգ հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ջրվեժի Հայ Առաքելական Սուրբ Կաթողիկե եկեղեցու կողմից համայնքի անապահով ընտանիքների երեխաների համար ամառային ճամբար կազմակերպելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |
Կողմ -11 ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
 |
(13.94 Կբ)
Տեղեկանք-հիմնավորում |
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|