Ղեկավարվելով Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի մայիսի 26-ի թիվ 550-Ն և 2021 թվականի ապրիլի 29-ի թիվ 698-Ն որոշումների պահանջներով, հիմք ընդունելով «Նարինե Առաքելյան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից 2025 թվականի մարտի 26-ին կազմված և սահմանված կարգով հաստատված հողամասի հատակագիծը, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 37-րդ փողոցի թիվ 5 հասցեի հողամասի հարևանությամբ գտնվող 07-057-0936-0102 կադաստրային համարի հողամասից 144,5 քառ.մետր մակերեսով բնակավայրերի այլ հողամասի նկատմամբ գոյություն չունի որևէ իրավունք հաստատող փաստաթուղթ և հիմք ընդունելով նշված հողամասին կից՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 37-րդ փողոցի թիվ 5 հասցեի՝ 1140,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի սեփականատեր Հակոբ Վանիկի Միհրանյանի (հիմք՝ անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի գրանցման թիվ 2304674 վկայական, տրված 2007 թվականի մարտի 6-ին) խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. 1.Ճանաչել համայնքային սեփականության իրավունքը Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 37-րդ փողոցի թիվ 5 հասցեի հողամասի հարևանությամբ գտնվող 07-057-0936-0102 կադաստրային համարի հողամասից 144,5 քառ.մետր մակերեսով բնակավայրերի այլ հողամասի նկատմամբ:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ օրենքով սահմանված կարգով կատարելու վերը նշված հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցում:
3.Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 37-րդ փողոցի թիվ 5 հասցեի հողամասի հարևանությամբ, 07-057-0936-0102 կադաստրային համարի հողամասից 144,5 քառ.մետր մակերեսով բնակավայրերի այլ հողամասի նկատմամբ համայնքային սեփականության իրավունքի պետական գրացում կատարելուց հետո թույլատրել համայնքի ղեկավարին՝ քաղաքացի Հակոբ Վանիկի Միհրանյանին սեփականության իրավունքով պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 37-րդ փողոցի թիվ 5 հասցեի՝ 1140,0 քառ.մետր մակերեսով բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասին կից, իր կողմից փաստացի տիրապետվող և օգտագործվող համայնքային սեփականություն հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 07-057-0936-0102 կադաստրային համարի հողամասից 144,5 քառ.մետր մակերեսով բնակավայրերի այլ հողամասն ուղղակի վաճառքի ձևով, որպես ընդլայնում, կադաստրային արժեքով, որը կազմում է 1 519 245 (մեկ միլիոն հինգ հարյուր տասնինը հազար երկու հարյուր քառասունհինգ) Հայաստանի Հանրապետության դրամ, օտարել Հակոբ Վանիկի Միհրանյանին: |