Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի խորքային հորերի պոմպերը մաշվել են, ինչի արդյունքում առաջացել է անհրաժեշտություն դրանց հիմնանորոգման և Ջրվեժ համայնքի բնակավայրերի ոռոգման ցանցերում առկա են փտած, վնասված հատվածներ, որը պահանջում է վերականգնման աշխատանքների իրականացում, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 2 000 000 (երկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ պոմպերի հիմնանորոգման և ոռոգման ցանցերի վերականգնման աշխատանքների իրականացման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |