Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 16-րդ հոդվածի պահանջով, համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել համայնքի ավագանու 2019 թվականի հուլիսի 10-ի թիվ 6՝ հերթական նիստի օրակարգը`
1)Համայնքի ղեկավարի հաղորդումը 2019 թվականի բյուջեի երկրորդ եռամսյակի կատարման մասին:
2)Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի հողային հաշվեկշռին համաձայնություն տալու մասին:
3)Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրին Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի մասնակցության հայտը հաստատելու մասին:
4)Ջրվեժ համայնքի կարիքների համար գույք ձեռք բերելու և պայմանագրային սկզբունքով անհատույց օգտագործման իրավունքով տրամադրելու մասին:
5)Համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 21-ի N 36-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
6)Համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 28-ի N 46-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
7)Համայնքի ավագանու 2017 թվականի նոյեմբերի 28-ի N 47-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին:
8)«Ջրվեժի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ին դրամաշնորհ հատկացնելու մասին:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: