Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջով, համայնքի ավագանին որոշում է. 1.Հաստատել Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի նոյեմբերի 7-ի` յոթերորդ նստաշրջանի հերթական թիվ 10 նիստի հետևյալ օրակարգը.
1) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի N 151-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին։
2) Համայնքի ղեկավարի կողմից գույքագրման փաստաթղթերում կատարած փոփոխությունները հաստատելու մասին։
3) «Ջրվեժի համայնքային տնտեսություն» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը անհատույց և անժամկետ օգտագործման իրավունքով գույք ամրացնելու մասին։
4) «Կոտայքի մարզի ըմբշամարտի ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանը դրամաշնորհ հատկացնելու մասին։
5) Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի ավագանու 2025 թվականի հոկտեմբերի 8-ի N 112-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին։
6) Հողամասը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
7) Հողամասը և շինությունը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
8) Հողամասը և շինությունները համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին:
9) Հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին:
10) Ջրվեժ համայնքի ավագանու հերթական նիստի գումարման օրը սահմանելու մասին:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։
|