Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետը, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը, Ջրվեժի համայնքապետարանի կողմից կազմակերպված հանրային քննարկումների բաց լսումների արդյունքները և հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը կից գիտամեթոդական խորհրդի 2025 թվականի մայիսի 22-ին ընդունված որոշումը, համայնքի ավագանին որոշում է.
1. Թույլատրել համայնքի ղեկավարին՝ «Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Հայրենական մեծ պատերազմում զոհված մարտիկների հուշարձանի, հարակից պուրակի վերանորոգման, ինչպես նաև երկրի սահմանների պաշտպանության և Արցախյան ազատամարտի զոհերի հիշատակին նվիրված հուշարձանի կառուցման աշխատանքների նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմման ծառայությունների» ձեռք բերման գնման գործընթացն իրականացնել մեկ անձից գնման ձևով, պայմանագիր կնքելով «Սևան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հետ, քանի որ կազմակերպության կողմից ներկայացված նախագիծը արժանացել է հավանության։
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:
|