Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Ջրվեժի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 11
ՀՀ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագիծ N 035-Լ
 
Դիտել Ավագանու որոշումը

Զեկ. ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
ՀԱՍՅԱՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ՋՐՎԵԺ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ «ԿՈՏԱՅՔԻ ԵՎ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ԿԿԹԿ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿԻՑ ԴԱՌՆԱԼՈՒ ՄԱՍԻՆ

 Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 14-րդ հոդվածի և 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ և 42-րդ կետերի դրույթներով, ինչպես նաև ելնելով Հայաստանի Հանրապետության Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի և մասնավորապես Ջրվեժ համայնքի տարածքում աղբահանության աշխատանքների իրականացման բարելավման և Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի կոշտ թափոնների կառավարման ծրագրի (այսուհետ՝ Ծրագիր) մասնակից դառնալու նպատակից, համայնքի ավագանին որոշում է․

      1․ Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքում աղբահանության աշխատանքների իրականացման բարելավման նպատակով դառնալ Ծրագրի շրջանակներում հիմնադրված «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության (ՍՊԸ) (պետական գրանցման համար՝ 85.110.928615, պետական գրանցման ամսաթիվ՝ 2016 թվականի սեկտեմբերի 24, ՀՎՀՀ՝ 03021779, գործունեության հասցե՝ Հայաստանի Հանրապետություն, Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, Սահմանադրության հրապարակ, 1 վարչական շենք) (այսուհետ՝ Ընկերություն) մասնակից։

       2․Սույն որոշմամբ նշված արդյունքին հասնելու համար սույն որոշումն ընդունելու պահից լիազորել Ջրվեժ համայնքի ղեկավարի առաջին տեղակալին անձամբ կամ լիազորված ներկայացուցչի միջոցով հանդես գալ Ջրվեժ համայնքի անունից, ստորագրել Ընկերության նոր կանոնադրության հավելվածում, ստորագրել սույն որոշումից բխող իր լիազորությունների իրականացման համար անհրաժեշտ այլ փաստաթղթեր, Ջրվեժ համայնքին պատկանող լիազորությունների, իրավունքների և պարտականությունների ողջ ծավալով մասնակցել Ընկերության ընդհանուր (հերթական և/կամ/ արտահերթ) ժողովներին։

      3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                        
ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ՊԵՏՐՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
գ.Ջրվեժ, Մելքոնյան 76
010-684929, 060-535553
jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com
Պաշտոնական էլ. փոստ` 50824614@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՋՐՎԵԺԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner