Ջրվեժի համայնքապետարան է դիմել Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 13 հասցեի բնակիչ Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին թաղամասի թիվ 3/19 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված թիվ 1՝ 73,37 քառ.մետր և թիվ 2՝ 145,16 քառ.մետր, ընդամենը՝ 218,53 քառ.մետր մակերեսով ծածկերը և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների 406,2 քառ.մետր մակերեսով հողակտորի վարձակալության պայմանագիրը լուծելու և նշված գույքն իրեն օտարելու խնդրանքով (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայական թիվ 18092014-07-0027, հաստատված 18-ը սեպտեմբերի 2014 թվականին):
Ղեկավարվելով Քաղաքացիական օրենսգրքի 188-րդ հոդվածի, 466-րդ հոդվածի առաջին մասի, Հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետի, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով և հաշվի առնելով Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի Մելքոնյան փողոցի 2-րդ փակուղու թիվ 13 հասցեի բնակիչ Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանի խնդրանքը, համայնքի ավագանին որոշում է. 1. Կողմերի համաձայնությամբ լուծել համայնքի ղեկավար Ռոբերտ Վիգենի Պետրոսյանի և քաղաքացի Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանի միջև 2014 թվականի սեպտեմբերի 12-ին կնքված անշարժ գույքի վարձակալության պայմանագիրը՝ Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին թաղամասի թիվ 3/19 հասցեում գտնվող գույքի նկատմամբ:
2.Թույլատրել համայնքի ղեկավարին` Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 1-ին թաղամասի թիվ 3/19 հասցեի համայնքային սեփականություն հանդիսացող հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված թիվ 1՝ 73,37 քառ.մետր և թիվ 2՝ 145,16 քառ.մետր, ընդամենը՝ 218,53 քառ.մետր մակերեսով ծածկերը և դրանցով զբաղեցված ու սպասարկման համար անհրաժեշտ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության արդյունաբերական օբյեկտների 406,2 քառ.մետր մակերեսով հողակտորը՝ գնման նախապատվություն իրավունքով ուղղակի վաճառքի ձևով օտարելու կառույցն իրականացրած Ռաֆիկ Սիմոնի Վարդանյանին, ընդ որում՝ հողամասի կադաստրային արժեքը կազմում է 4 270 706 (չորս միլիոն երկու հարյուր յոթանասուն հազար յոթ հարյուր վեց), իսկ թիվ 1՝ 73,37 քառ.մետր և թիվ 2՝ 145,16 քառ.մետր, ընդամենը՝ 218,53 քառ.մետր մակերեսով ծածկերի վաճառքի արժեքը՝ 1 190 989 (մեկ միլիոն իննսուն հազար ինը հարյուր ութսունինը) Հայաստանի Հանրապետության դրամ: |