Հարցի քննարկման համար հիմք է հանդիսացել քաղաքացի Էդուարդ Վիլիամի Շատինյանի Ջրվեժի համայնքապետարանին հասցեագրված դիմումը, որով ցանկություն է հայտնել սեփականության իրավունքով իրեն պատկանող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղում գտնվող 07-057-0317-0073 կադաստրային համարի 1022,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողն ամբողջությամբ (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 27092022-07-0075 վկայական, տրված 2022 թվականի սեպտեմբերի 27-ին) փոխադրելու բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա՝ բնակելի կառուցապատում իրականացնելու նպատակով:
Հաշվի առնելով այն, որ համաձայն Ջրվեժ համայնքի ավագանու 2014 թվականի ապրիլի 11-ի թիվ 14-Ն որոշմամբ հաստատված գլխավոր հատակագծի, հնարավոր չէ փոխելու Էդուարդ Վիլիամի Շատինյանին սեփականության իրավունքով պատկանող 07-057-0317-0081 կադաստրային համարի 642,0 քառ.մետր մակերեսով հատվածի նպատակային նշանակությունը (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12102022-07-0138 վկայական, տրված 2022 թվականի հոկտեմբերի 12-ին), այլ գլխավոր հատակագիծը թույլ է տալիս փոխելու 07-057-0317-0080 կադաստրային համարի 380,0 քառ.մետր մակերեսով հատվածի նպատակային նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա (հիմք՝ անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման N 12102022-07-0141 վկայական, տրված 2022 թվականի հոկտեմբերի 12-ին) և հիմք ընդունելով այն հանգամանքը, որ քաղաքացի Էդուարդ Վիլիամի Շատինյանը մասնակցել է 44-օրյա պատերազմին և վերջինս իր ընտանիքի հետ ներկայումս չունի բնակվելու մշտական վայր և ղեկավարվելով Հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի առաջին մասի 1-ին կետի, Քաղաքաշինության մասին» օրենքի 143-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 1920-Ն որոշմամբ հաստատված կարգի 25-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին, փոխելու քաղաքացի Էդուարդ Վիլիամի Շատինյանին սեփականության իրավունքով պատկանող 07-057-0317-0080 կադաստրային համարի 380,0 քառ.մետր մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի նպատակային նշանակությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի կատեգորիա:
2.Առաջարկել համայնքի ղեկավարին՝ հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը օրենքով սահմանված կարգով պետական գրանցում ստանալուց հետո ընդգրկել համայնքի հողային ֆոնդի տարեկան, ընթացիկ հաշվառման տվյալներում և համայնքի հողային հաշվեկշռում: