|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ Ջրվեժ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզի Ջրվեժ համայնք ՀՀ Կոտայքի մարզ, գ. Ջրվեժ, 010-684929, 060-535553, jrvezh.kotayk@mta.gov.am, jrvezh.kotayk@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
08 մայիսի 2024 թվականի N 049-Ա |
«ԿՈՏԱՅՔ» ՋՐՕԳՏԱԳՈՐԾՈՂՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ Ջրվեժ համայնքի խորքային հորերի պոմպերը մաշվել են, ինչի արդյունքում առաջացել է անհրաժեշտություն դրանց հիմնանորոգման և Ջրվեժ համայնքի բնակավայրերի ոռոգման ցանցերում առկա են փտած, վնասված հատվածներ, որը պահանջում է վերականգնման աշխատանքների իրականացում, համայնքի ավագանին որոշում է. 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Կապիտալ դրամաշնորհներ պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածից և «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությանը հատկացնել 2 000 000 (երկու միլիոն) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ պոմպերի հիմնանորոգման և ոռոգման ցանցերի վերականգնման աշխատանքների իրականացման համար:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից: |
Կողմ -15 ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԳԱՍՊԱՐ ԲԼԵՅԱՆ ՎԱՐՍԵՆԻԿ ԳԵՎՈՐԳՅԱՆ ԱՐԿԱԴԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՀՈՒՍԻԿ ԵՐԻՑՅԱՆ ԼՈՒՍԻՆԵ ԿՈԲԱԼՅԱՆ ԳՐԻՇԱ ՀԱՍՈՅԱՆ ՔՅԱԼՈ ՄԱՐԳԱՐՅԱՆ ՄԵՏԱՔՍՅԱ ՄԱՐԿՈՍՅԱՆ ԳՈՌ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԱՆՆԱ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ԿԱՐԻՆԵ ՄԵԼՔՈՒՄՅԱՆ ԳԱՅԱՆԵ ՊԱՊԱՆՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ ՆՈՐԱՅՐ ՎԱՐԴԱՆՅԱՆ ՀԱՅԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՆՈՐԱՅՐ ՍԱՆԹՐՈՍՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(30.00 Կբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|