Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի առաջին մասի 21-րդ կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել համայնքի ղեկավարին` համայնքային սեփականության հանդիսացող Ջրվեժ համայնքի Ջրվեժ գյուղի 3-րդ թաղամասի թիվ 7/6/1 հասցեում գտնվող 2533,0 քառ.մետր մակերեսով, 07-057-0323-0052 կադաստրային համարի բնակավայրի հասարակական կառուցապատման հողակտորը, ինչպես նաև հողակտորում ինքնակամ կառուցված և համայնքային սեփականության իրավունքը ճանաչված հասարակական նշանակության շինությունները՝ 858,3 քառ.մետր ընդհանուր մակերեսով (արտաքին մակերեսը՝ 966,3 քառ.մետր), տրամադրել վարձակալության իրավունքով՝ նախապատվություն տալով կառույցն իրականացնողին:
2.Գույքի նկատմամբ մինչև վարձակալության տրամադրումը համայնքի անվամբ գույքային իրավունքների պետական գրանցման համար անհրաժեշտ վճարները իրականացվում են գույքը վարձակալողի կողմից:
3.Հողատարածքը և շինությունները տրամադրել վարձակալությամբ 5 տարի ժամկետով՝ հասարակական նշանակության օբյեկտ օգտագործելու նպատակով:
4.Հողի տարեկան վարձավճարի չափ սահմանել 30 000 (երեսուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ, հասարակական նշանակության շինությունների տարեկան վարձավճարի չափ սահմանել 270 000 (երկու հարյուր յոթանասուն հազար) Հայաստանի Հանրապետության դրամ:
|