Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 1-ին մասերի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է. 1.Համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 25-ի «Հողամասը և շինությունը համայնքային սեփականություն ճանաչելու և ուղղակի վաճառքի ձևով օտարելու թույլտվություն տալու մասին» N 157-Ա որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1)որոշման 3-րդ կետում «220 790 (երկու հարյուր քսան հազար յոթ հարյուր իննսուն), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 91 015 (իննսունմեկ հազար տասնհինգ)» բառերը փոխարինել «339 709 (երեք հարյուր երեսունինը հազար յոթ հարյուր ինը), իսկ ավտոտնակի վաճառքի արժեքը՝ 53 541 (հիսուներեք հազար հինգ հարյուր քառասունմեկ)» բառերով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |