Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի պահանջներով, հաշվի առնելով այն, որ համայնքը մասնակից է «Կոտայքի և Գեղարքունիքի կոշտ կենցաղային թափոնների կառավարում» ծրագրին (այսուհետ՝ Ծրագիր), հիմք ընդունելով «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության հիմնադրման մասին 2016 թվականի սեպտեմբերի 20-ի համատեղ պայմանագրի դրույթները, Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզպետի՝ համայնքապետարանին հասցեագրված 2025 թվականի սեպտեմբերի 26-ի թիվ 01/08/09197-2025 գրությունը՝ դրամաշնորհ հատկացնելու առաջարկի վերաբերյալ, համայնքի ավագանին որոշում է․ 1.Թույլատրել համայնքի ղեկավարին՝ իրականացնելու ծախսեր բյուջեի «Աղբահանում» ծրագրի «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» հոդվածից և «Կոտայքի և Գեղարքունիքի ԿԿԹԿ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ՝ Ընկերություն) հատկացնել 3 500 000 (երեք միլիոն հինգ հարյուր հազար) Հայաստանի Հանրապետության դրամ գումար՝ Ընկերության ֆինանսական կայունության, Ծրագրի շարունակականության և ընդլայնման ապահովման նպատակով:
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից։ |